Ֆելլաինին վնասվածքի պատճառով հեռացել է Բելգիայի հավաքականի ճամբարից
Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելլաինին իր թիմին չի օգնի Հոլանդիայի ազգային թիմի հետ նոյեմբերի 9-ին Ամստերդամում կայանալիք ընկերական խաղում, իսկ նոյեմբերի 13-ին Բելգիայի հավաքականն աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կհանդիպի Էստոնիայի թիմի հետ։
«Դա միակ վնասվածքն է, կորուստը մեր հայտում,- Մարտինեսի խոսքերը մեջբերել է է sport-express.ru-ն։- Ֆելլաինին վնասվածք է ստացել «Սուոնսիի» հետ խաղում։ Նա վերադառնում է ակումբ՝ բուժման կուրս անցնելու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում