
ԱՄՆ նախագահի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն այսօր առավոտյան. ՀԺ
Երեկ ԱՄՆ-ում անցկացված նախագահի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն այսօր առավոտյան։ Նոր նախագահը կլինի թվով 45-րդը ԱՄՆ-ի պատմության ընթացքում։ Նոր նախագահը պաշտոնը կստանձնի հունվարի վերջին։
Միմյանց հետ նախագահի պաշտոնի համար մրցում են Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը և Հանրապետական կուսակցությունից՝ Դոդալդ Թրամփը։ Չնայած նախընտրական քարոզարշավի վերջին շաբաթների ընթացքում թեկնածուների շանսերը փոփոխական էին գնահատվում, սակայն վերջին օրերին անցկացված հարցումների մածամասնությամբ նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի ընտրվելու հավանականությունը ավելի մեծ է համարվում․ Ընտրվելու դեպքում Հիլարի Քլինթոնը կլինի ԱՄՆ առաջին կին նախագահը։