Ի՞նչ կազմով երիտասարդ բռնցքամարտիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 14-27-ը Սանկտ-Պետերբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, թիմի հերթական մարզմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Հայաստանի հավաքականի 7 ներկայացուցիչներ: Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հավաքին մասնակցում է նաև Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վերջինս նախապատրաստվում է նոյեմբերի 14-24-ը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակաների կանանց առաջնությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում