ԱՄՆ դեսպան. Ով էլ ընտրվի, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի կայուն գործընկերը
«Այսօր առանձհատուկ է բոլոր ամերիկացիների համար: Ամեն չորս տարի մեկ մենք վերաապրում ենք այս օրը, երբ ԱՄՆ-ն վերահաստատում է ու տոնում իր ժողովրդավարական ավանդույթները: Մի ավանդույթ, որ նշում ենք 240 տարի»,-Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դեսպան Ռիչարդ Միլսը:
Նշենք, որ դեսպանի ելույթի պահին քվեարկության վերջնական արդյունքները դեռ հայտնի չէին:
Դիվանագետի խոսքով, չնայած բուռն քարոզչության, ամերիկացիները վստահ են, որ ամերիկացիները վստահ են, որ իշխանությունը 2017-ի հունվարի 20-ին կհանձնվի խաղաղ կերպով:
«Անկախ այն հանգամանքից, թե որ թեկնածուն կհաղթի այս ընտրություններում, Միացյալ Նահանգների օրենսդրության ու սահմանդրության համաձայն տեղի կունենա իշխանության փոփոխություն: Հաղթողը կստանձնի իշխանությունը, իսկ մյուս կողմը կդառնա կառուցողական ընդդիմություն»,-ասաց դեսպանը:
Անդրադառնալով արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններին, դեսպանը նշեց, որ Միլսը նշեց, որ անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, արտաքին քաղաքականությանը վերաբերող ծրագրերի 80 տոկոսը կմնան անփոփոխ, իսկ այն 20 տոկոսը, որը կփոխվի, ըստ դեսպանի, կապված է նախագահի նախընտրությունների հետ։ Միլսը հիշեցրեց, Բիլ Քլինթոնը մեծ ուշադրություն էր դարձնում կանանց իրավունքների պաշտպանության հարցերին, Ջորջ Բուշը՝ մեծ ՁԻԱՀ-ի խնդրին:
«Այսպիսով, անկախ այն հանգամանքից թե այս ընտրություններում ով կհաղթի՝ պարոն Թրա՞մփը, թե՞ տիկին Քլինթոնը, մենք կմնանաք Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր, կաշխատենք միասին ապահովելու բարեկեցիկ ապագա, որին արժանի է հայ ժողովուրդը»,-ասաց դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք համագործակցելու ենք և ոչ թե հակամարտելու. Թրամփի առաջին ելույթը նախագահի պաշտոնում
- ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի թեկնածու Ջոն Բոլթոնը արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին
- ԱՄՆ հաջորդ նախագահը Դոնալդ Թրամփն է
- «Բլումբերգ»-ը Թրամփին հաղթող է ներկայացնում
- Դոնալդ Թրամփը հաղթանակի շեմին է
- «Աղետ է». Նոբելյան մրցանակակիրը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
- ԱՄՆ-ում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին