ԱՄՆ դեսպանատունն այսօր հյուրընկալել էր մի քանի հարյուր մարդու
Այսօր վաղ վաղ առավոտյան պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների, դասախոսների, լրագրողների մի բազմազան խումբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ միասին հետևում էին ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Մինչ Միացյալ Նահանգներից ուղիղ հեռարձակմամբ ներկայացվում էին նախագահական ու կոնգրեսական ընտրությունների արդյունքները, դեսպանության ամերիկացի անձնակազմը և հայ հյուրերը հետևում էին տեղամասերի փակման ու ողջ երկրով մեկ արդյունքների ամփոփման ժողովրդավարական գործընթացին:
Դեսպանատան մամուլի ծառայության հրապարակած տվյալներով, հրավիրված էին ավելի քան 800 հյուր, ովքեր առիթ ունեցան շփվել ամերիկացի դիվանագետների հետ և քննարկել ընտրություններն այն պահին, երբ տարբեր ամերիկյան հեռուստաալիքներով իրական ժամանակում հաղորդում էին արդյունքները:
Բացի կենդանի հեռարձակմանը հետևելու հնարավորությունից ԱՄՆ դեսպանատունն ապահովել էր նաև մի շարք տեղեկատվական նյութեր ԱՄՆ ընտրությունների ու ժողովրդավարական գործընթացների մասին, որոնց մեծ մասը կարող եք գտնել նաև ԱՄՆ դեսպանության կայքում:
Դեսպան Միլսը շեշտել է. «Նախագահ Օբաման, ում պաշտոնավարման երկրորդ ժամկետն իր ավարտին է մոտենում, իշխանությունը կհանձնի հաջորդ նախագահին, ով հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը կստանձնի 2017թ. հունվարի 20-ին»:
Panorama.am-ի տեսանյութը՝ ավելի ուշ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպան. Ով էլ ընտրվի, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի կայուն գործընկերը
- Մենք համագործակցելու ենք և ոչ թե հակամարտելու. Թրամփի առաջին ելույթը նախագահի պաշտոնում
- ԱՄՆ հաջորդ նախագահը Դոնալդ Թրամփն է