Եռամարտի աշխարհի 2018 թ. առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում
Ուկրաինայի Լուցք քաղաքում անցկացված եռամարտի (պաուերլիֆտինգի) Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկները ընդհանուր հաշվարկով նվաճել են 13 ոսկե և 2 արծաթե մեդալ, գրանցել աշխարհի 4 և Եվրոպայի 1 ռեկորդ, մեծահասակները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը պաուերլիֆտինգի մեր հավաքականի և ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է 2018 թ. Հայաստանում եռամարտի աշխարհի առաջնություն կազմակերպելու հնարավորության հարցը:
Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը ներկայացրել է իրենց կատարած աշխատանքները՝ մարզաձևի մասսայականացման ուղղությամբ: Նա հավաստիացրել է, որ ֆեդերացիան և մարզչական խորհուրդը կշարունակեն աշխատել միջազգային մրցաշարերում հաջող հանդես գալու և մեդալներ նվաճելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում