«Հայաստան» հիմնադրամը 26 բնակարան է նվիրաբերել Գյումրիի անօթևան ընտանիքներին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը զուգահեռ իր ենթակառուցվածքային ծրագրերին իրականացնում է նաև սոցիալական աջակցության ծրագրեր: Այդպիսին է «Բնակարաններ՝ Գյումրիի անօթևան ընտանիքներին» նախաձեռնությունը, որի արդյունքում 26 ընտանիք քաղաքի Մուշ և Անի թաղամասերում այսօր ունի բարենորոգ, կահավորված, ջեռուցվող, կենցաղային տեխնիկայով հագեցած բնակարան: Այս մասին հայտնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի և ARTN Shant հեռուստաընկերության ջանքերով, իսկ բնակարանները ձեռք են բերվել 2014-15թթ. Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնների հասույթներով: ARTN Shant և Շանթ հեռուստաընկերությունների հանգանակած գումարին իրենց առատաձեռն նվիրատվություններով միացել են անհատ բարերարներ Անդրանիկ Բաղդասարյանը, Վահե Կարապետյանը, Հարո և Դիանա Ջորդանները, Հայկ Քելեջյանը, Զաքար Ջաղացպանյանը, Հարութ Մեսրոպյանը, Վարուժ և Սվետլանա Մինասյանները, Սամվել Բալասանյանը: Արդյունքում, 22 ընտանիքներ այսօր ապահովված են բնակարաններով: Շահառուներն են՝ Կարեն Խաչատրյանի, Հովհաննես Բադոյանի, Արսեն Խաչատրյանի, Դավիթ Հովսեփյանի, Շողիկ Շաբոյանի, Երանուհի Սաֆարյանի, Շողիկ Անտոնյանի, Գոհարիկ Գոմկցյանի, Նատալյա Ստրուկի, Աննա Մելքոնյանի, Արուսյակ Բարսեղյանի, Ռոզա Էրզրումյանի, Թերեզա Բեդիշովայի, Անահիտ Մարտիրոսյանի, Ռիմա Պետրոսյանի, Աիդա Ստեփանյանի, Լիանա Մուրադյանի, Ստելլա Մկրտչյանի, Ժենյա Գրիգորյանի, Ֆենյա Սահակյանի, Ռուզաննա Եղոյանի, Նելլի Չախչյանի ընտանիքները: Եվս մեկ անօթևան ընտանիք օրերս բնակարան կունենա: Հաջորդ հեռուստամարաթոնը նախատեսվում է կազմակերպել 2017թ.-ին:
Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն էլ համաեվրոպական հեռախոսամարաթոնի շրջանակներում երրորդ տարին է, ինչ իր հանգանակություններն ուղղում է այս ձեռնարկին: Գերմանահայ համայնքի նվիրաբերած գումարներով առ այսօր Գյումրիում ձեռք է բերվել 4 բնակարան, որի շահառուներն են՝ Արթուր Գալստյանի, Անահիտ Սուքիասյանի, Ռուզաննա Եղոյանի և Աննա Սարգսյանի ընտանիքները:
«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խոսքով՝ այս ձեռնարկում նախապատվությունը տրվում է բազմազավակ, երիտասարդ և սոցիալապես անապահով ընտանիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան