Ինչ է ուզում ասել «Երկրաշարժ» ֆիլմը
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հիմնական պատգամն է՝ մարդը միայնակ չի կարող հաղթահարել բարդությունները, դժվարությունները,- ֆիլմի հայաստանյան պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:
Նա համոզված է, որ արվեստի միջոցով հնարավոր է բուժել այնպիսի վերքեր, որոնք որևէ այլ կերպ հնարավոր չէ սփոփել, բուժել:
Մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ֆիլմի համար ընտրվել հենց այդ պատմությունները՝ և հիմնական, և զուգահեռ ընթացող, Սարիկ Անդրեասյանն ասաց. «Լսել ենք շատ պատմություններ: Ես միշտ ասում եմ՝ 25 հազար կյանք, 25 հազար պատմություն: Անհնար էր այդ ամենը ներկայացնել մի ֆիլմում: Փորձել ենք արտացոլել բոլոր թեմաները՝ ընտանիք, երեխաներ, սերունդներ»:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ է շեշտադրված թալանի պահերը և ինչո՞ւ են փրկարարները հիմնականում ռուսներ, և միայն մեկը՝ ֆրանսիայից, ֆիլմի ռեժիսորն ասաց. «Ֆիլմում ներկայացված է երկրաշարժի առաջին երեք օրը, իսկ արդեն եզրափակիչ մասում ներկայացված է չորրորդ օրը, տեսնում եք, որ ամբողջ աշխարհը եկել է օգնություն:
Ինչ վերաբերում է թալանի պահին: Ինձ մի պատմություն են ներկայացրել. երբ ինքնաթիռում փրկարարներից մեկը հարցում է մարդկանց մի խմբի՝ ինչո՞ւ եք գնում, ես գնում եմ փրկելու, նրանք ասում են՝ մենք գնում ենք հարստանալու համար: Առավելագույն մեղմ ենք ներկայացրել: Գեղարվեստական ֆիլմ է»:
Ֆիլմի երկու տարբերակ կա՝ ռուսական, հայկական, ինչո՞ւ հարցին ի պատասխան Ս. Անդերասյանն ասաց. «Դրանք մի քիչ տարբեր են եզրափակիչ հատվածում, երբ մեր գլխավոր հերոսը եկեղեցի է մտնում:
Մենք լսել ենք շատ կարծիքներ, այն երկու անգամ ցուցադրվել է Գյումրիում, մեկ անգամ Մոսկվայում, նաև Ֆրանսիայում: Մի պահի մենք հասկացանք, որ հայկական հատվածում պետք է լինի հույսի խորհրդանիշ: Եկեղեցին հույսի հետ է ասոցացվում: Կարծում եմ, ճիշտ է, որ ֆիլմն ավարտվում է եկեղեցում մոմ վառելով: Դա խորհրդանշում է, որ կյանքը շարունակվում է»:
Ասուլիսին ներկա ռուս դերասանները նշեցին, որ մեծ պատասխանատվությամբ են ստանձնել իրենց դերերը:
«Մենք մարդիկ ենք, մենք կարող ենք և պետք է զգանք այլ մարդու ցավը, չպետք է մոռանանք այդ պատմությունները՝ ինչքան էլ լինեն սարսափելի ու ցավալի: Չպետք է վախենալ այդ ցավին նայել ուղիղ ու շարունակել ապրել»,- ասաց դերասան Կոնստանտին Լավրոնենկոն:
Հարակից հրապարակումներ`
- «Երկրաշարժը» չի ընդգրկվել «Օսկար»-ի երկար ցանկում, քանի որ չի դիտարկվել որպես հայկական ֆիլմ. Գևորգ Գևորգյան
- Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Հարավային Ամերիկայում
- «Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
- ««Երկրաշարժ» ֆիլմը հայ ժողովրդի խայտառակությունն է». մասնագետները՝ այս ու մյուս թեկնածու ֆիլմերի մասին
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին