Վարչապետն արձագանքեց մտավորականների նամակին՝ կապված Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակի հետ
Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են ինձ նշանավոր հայ, ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված: Այս մասին կառավարության այսօրվա նիստում անցնելով հաջորդ հանձնարարականին՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ այդ առանձնատունը 2013 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից «նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների» ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետըանքով հայտնվել է անմխիթար վիճակում:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել:
«Ինքն իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտ, տեղ և կարծում եմ, այստեղ մենք, անպայման, մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին