Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի, դա արդեն բոլորիս համար աքսիոմ է. Շավարշ Քոչարյան
«Հայաստանի կողմից Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների վերաբերյալ արձագանքն արդեն եղել է՝ մասնավորապես ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին:
Նրա խոսքերով՝ խնդիրն այն է, որ Սանկտ-Պետերբուրգից և Վիեննայից հետո նմանատիպ զորավարժությունների անցկացման համար 40 օր առաջ պետք է դիմեին, որը չեն արել:
«Սա կրկին խոսում է նրա մասին, որ Բաքուն, ըստ էության, շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչելը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը նշեց, որ մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի:
«Դա արդեն բոլորիս համար աքսիոմ է, առավել ևս՝ ապրիլյան դեպքերից հետո»,- ասաց նա:
Ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ադրբեջանի կողմից նման լայնամասշտաբ զորավարժության անցկացումն ընդամենը ուժի ցուցադրում է։
«Մյուս կողմից՝ Ադրբեջանը խնդիր ունի, որ այն ինչ հրամցնում էր իր հասարակությանը և այն պատկերացումը, որ ուներ ղեկավարությունը ապրիլյան պատերազմից՝ ցույց տվեց, որ դա ամենևին այդպես չէ: Կարծում եմ՝ նաև այդ հանգամանքը նշանակություն է ունեցել այդ զորավարժությունները կազմակերպելու համար»,- ընդգծեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին