Ռուսաստանն արդեն իր դրական ազդակներն ուղարկել է ԱՄՆ. Թևան Պողոսյան
«Ամերիկան այն երկրներից է, որտեղ նախընտրական ծրագրերին շատ լուրջ են վերաբերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում անգամ կան հատուկ կայքեր նախընտրական ծրագրերի մասին, որտեղ նշվում են թե դրանցից որոնք են կատարվել, որոնք չէ:
«Մինչ հունվարի կեսերը կընթանա իշխանափոխության գործընթաց, Օբաման էլ է հրահանգել, որ իշխանափոխությունը պետք է գնա խաղաղ ձևով»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում ընտրության արդյունքների ազդեցությանը՝ Թևան Պողոսյանը նշեց, որ մեզ համար առավել հետաքրքրական է լինելու ռուս-ամերիկյան դաշտը. «Թրամփը խոսում էր Ռուսաստանի հետ համագործակցելու, հարաբերություններ հարթելու մասին: Մի բան պարզ է, եթե չեղան մոտեցումներ Թրամփի անձի հետ կապված, ապա ռուս-ամերիկայն հարաբերություններուններում մեղմացում կտեսնենք: Դրա ազդեցությունը միանգամից չէ, բայց կզգանք»:
ԱԺ պատգամավորի կարծիքով՝ Ռուսաստանն արդեն իր դրական ազդակներն ուղարկել է ԱՄՆ՝ առաջին երկրներից լինելով, որը շնորհավորել է ԱՄՆ-ին:
Թրան Պողոսյանը նշեց, որ Թրամփը Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի մասին յուրահատուկ միտք չի արտահայտել, իսկ թուրք-ամերիկյան հարաբերությունները կապված են լինելու Միջին Արևելքում տարվող ԱՄՆ քաղաքականությունից:
«Բացասական դաշտից կարող է լինել Թրամփի խոսոտումներն Իրանի հետ կապված՝ վերադարձնել է հին պատժամիջոցները: Եթե նման բան լինի, Հայաստանը կրկին չի կարող հարևանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատել»,-նկատեց Թևան Պողոսյանը:
Պատգամավորի կարծիքով՝ Մինսկի խմբի շրջանակներում ևս լուրջ փոփոխություններ չեն լինի. «Կրկին տանելու են մեկը մյուսին զսպելու մեխանիզմներ: Ինչ էլ լինի, մենք պետք է հիշենք, որ արցախյան հիմնախնդրիի բանալին գտնվում է Արցախում: Պետք պայքարենք կոռուպցիայի դեմ և այնպես անենք, որ մեր զինվորները կուշտ լինեն, լավ հագնված ու դուխով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան