«Արարատը» տուգանվել է
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ»-«Արարատ» խաղին 20 ֆուտբոլիստի փոխարեն 18 ֆուտբոլիստ հայտավորելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի համաձայն` որոշվել է «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30,000 դրամով:
Հիշեցնենք, որ 13-րդ տուրի խաղում առաջատար «Շիրակը» 2:0 հաշվով առավելության է հասել մրցաշարային աղյուսակը եզրափակող «Արարատի» նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում