Գևորգ Ղազարյան. «Պետք է նվիրվենք և հաղթենք»
Նոյեմբերի 11-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ու թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
Նախախաղային մամուլի ասուլիսում պորտուգալական «Մարիտիմուի» կազմով հանդես եկող Գևորգ Ղազարյանն իր մարզավիճակը նորմալ գնահատեց և նշեց, որ պորտուգալական թիմի կազմում մասնակցել է թիմի վերջին հանդիպումներին և պատրաստ է այս դիմակայությանը:
«Մենք գիտենք, որ շատ ուժեղ մրցակցի դեմ ենք խաղում: Չեռնոգորիայի հավաքականն ամուր պաշտպանություն ունի, լավ է հակագրոհում, սակայն շանսերը գնահատում եմ հավասար: Պետք է նվիրվենք և հաղթենք: Մարզչի վերլուծությամբ դիտել ենք մրցակցի խաղերի տեսագրությունները և համապատասխան եզրահանգումներ արել»,- նշեց Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում