Լրագրողներին թույլ չտվեցին մտնել ՔԿՀ շենք
Շուրջ մեկ ժամ փաստաթղթային քաշքշուկից հետո «Երևան- Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանը չթույլատրեց տասը լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երևան կենտրոն» ՔԿՀ շենք, որտեղ այսօր նախատեսված էր ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ասուլիսը։
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, ՔԿՀ պետը մերժման որոշումը պատճառաբանելիս վկայակոչեց կառավարության որոշումներից մեկը, որի համաձայն, կալանավորված անձի հետ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք աձի։
Շիրխանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Նորք Մարաշում զինված խմբի վնասազերծված խմբին օժանդակելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Շիրխանյանը վաղը ասուլիս կտա ՔԿՀ-ից. «Ժողովուրդ»
- ՔԿՀ վարչությունը չի առարկել, և Շիրխանյանը կալանավայրից ասուլիս կտա
- Շիրխանյանի առողջական վիճակը լավ չէ. «Ժամանակ»
- Վահան Շիրխանյանն այժմ պատանդի կարգավիճակում է. Փաստաբան
- Վահան Շիրխանյանի մասով ԱԱԾ-ն դեռ պարզելու հարցեր ունի