ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական տվեց Արտաքին գործերի նախարարությանը:
Վարչապետի խոսքերով՝ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ինչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»: «Իրենք դիմել են հետևյալ խնդրանքով. 15 երկրների ՀՀ դեսպանատներում այդ հարթակը օգտագործելով՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ուզում են ունենալ ներկայացուցչություններ: Դա լրացուցիչ ծախս չէ դիվանագիտական կորպուսի համար, ծախսը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները: Խնդրում ենք աջակցել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը դիմեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներին, մտածել, գուցե նման հարթակ ստեղծեն նաև իրենք, որպեսզի հետո առանձին առևտրային ներկայացուցչություններ իրենք էլ չստեղծեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան