Էմիրաթական ընկերությունները մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ԱՄԷ ներդրումային և զարգացման մի շարք ընկերությունների ղեկավարների հետ: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության իջոցների հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել արաբական աշխարհի և հատկապես ԱՄԷ-ի հետ Հայաստանի ջերմ բարեկամական հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, որը նրանց բնորոշմամբ, ցավոք, դեռևս չի համապատասխանում երկու երկրների առևտրատնտեսական կապերի ներկայիս մակարդակին: Այդ ոլորտում հարաբերությունները, կողմերի համոզմամբ, զարգացնելու շատ մեծ ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:
ՀՀ Նախագահի այցը ԱՄԷ և արդյունավետ հանդիպումները երկրի քաղաքական բարձրագույն ղեկավարության հետ, ըստ Էմիրությունների ներդրումային և զարգացման ընկերությունների ներկայացուցիչների, վկայում են երկկողմ քաղաքական կամքի և պատրաստակամության մասին` ակտիվացնելու հայ-էմիրաթական հարաբերությունները նաև առևտրատնտեսական ոլորտում: Նրանք վստահեցրել են, որ մեծապես հետաքրքրված են Հայաստանի ներդրումային քաղաքականությամբ ու հստակ ծրագրերով և պատրաստ են այդ առումով քննարկել տարբեր ոլորտներում Հայաստանի առաջնահերթությունները, այցելել Հայաստան և տեղում ուսումնասիրել միջավայրը, առաջ մղել բանակցությունները:
Հանրապետության Նախագահը հանձնարարել է հանդիպմանը ներկա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ներդրումային ծրագրերով հետաքրքրված ընկերությունների հետ հետագայում շարունակել սերտ փոխգործակցությունը և նրանց ներկայացնել իրենց բիզնես հետաքրքրությունների շրջանակում գտնվող ծրագրերը:
Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է զրուցակիցներին, որ հայկական կողմը պատրաստել է ներդրումային ռազմավարական փաթեթներ, որոնք գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում, և կողջունվի ու անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Էմիրությունների ներդրողներին, իսկ խոշորածավալ ներդրումների առկայության դեպքում` հատուկ որոշումով կտրամադրվի առավել արտոնյալ պայմաններ:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները վերջին տասնամյակում թևակոխել են զարգացման նոր փուլ
- Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է ԱՄԷ
- Մասիսի «Ոսկե կացին» սպանդանոցի պաղեցված մսեղիքի պահանջարկ կա նաև ԱՄԷ-ում
- ՀՀ-ն և ԱՄԷ-ն փոփոխություններ են կատարում մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին հուշագրում
- ԱՄԷ ներդրողները շահագրգռված են ՀՀ-ում անշարժ գույքի ոլորտում ներդրումների իրականացմամբ. դեսպան
- Սերժ Սարգսյան. Շախմատը ևս կներառվի հայ-էմիրաթական փոխգործակցության ոլորտների ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին