Նյու Յորքում կմեկնարկի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը
Նոյեմբերի 11-ին Նյու Յորքում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում միմյանց դեմ կմրցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը:
Չեմպիոնն ու հավակնորդը միմյանց դեմ կխաղան 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցախաղը տեղի կունենա նոյեմբերի 11-30-ը: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ պարտիաները կխաղարկվեն նոյեմբերի 30-ին: Պարտիաների մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում