Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը ոչ մի շանս չտվեց Հայաստանի ընտրանուն
«Բանանց» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը` Շվեյցարիայի և Հայաստանի մինչև 19 տարեկան հավաքականների միջև:
Ցավոք, Արամ Ոսկանյանի սաները պարտվեցին խոշոր` 0:4 հաշվով: 15-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականի կազմում հաշիվը բացել է Դոմինիկ Շմիդը, իսկ 10 րոպե անց Միրո Մուհեյմը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:
58-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականի կազմում աչքի ընկավ Թոմի Դոմգյոնին, իսկ 70-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման մտած Դիլան Քելան:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը 0:4 հաշվով պարտություն կրեց առաջին խաղում: Այսօր, 18:00 ին, մեկնարկելու է խմբի մյուս հանդիպումը, որտեղ մրցելու են Հունգարիայի և Իտալիայի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում