«Ուրարտուն» նորեկ ունի
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբին է միացել 26-ամյա կենտրոնական Սուրեն Դեր Բողոսյանը: Նա ծնվել է 1990 թ. փետրվարի 20-ին: Մինչև 2014 թ. Սուրենը հանդես է եկել ԱՄՆ-ի լավագույն ուսանողական ակումբներից մեկում՝ NCAA -"UCLA" թիմում, այնուհետև տեղափոխվել է «Drexel» ակումբ: Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Դեր Բողոսյանի հասակը 2.08 սմ է, քաշը՝ 115 կգ: Նա թիմում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի 7-րդ տուրում «Ուրարտուն» այսօր կհյուրընկալի «Նովոսիբիրսկին»: Հանդիպումը տեղի կունենա Երևանի «Միկա» մարզահամալիրում` ժամը 19:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում