Լյուբիշա Տումբակովիչ. «Հայաստանի հավաքականի ներուժը շատ ավելին է, քան գրանցած արդյունքները»
Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում հանդես եկան Չեռնոգորիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը և թիմի հարձակվող Ստեֆան Յովետիչը:
Թիմի առաջատար Յովետիչը նշեց, որ ընտրական փուլի մրցաշարն իրենք բավական լավ են սկսել և վաղը պատրաստ են շարունակել հաջողությունը:
«Չեռնոգորիայի հավաքականում հիանալի մթնոլորտ է տիրում: Չենք կարծում, որ վաղը մեզ հեշտ հանդիպում է սպասվելու: Գիտենք, որ Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, լավ ֆուտբոլիստներ և, ըստ իս, վաղը բավական բարդ դիմակայություն է սպասվում: Չեռնոգորիայի հավաքականում հիանալի է մթնոլորտ է տիրում և մենք պատրաստ ենք զարգացնել հաջողությունը»,- ասավ Յովետիչը:
Հյուրերի գլխավոր մարզիչ Տումբակովիչը նշեց, որ իր թիմի համար խաղերից յուրաքանչյուրը
յուրահատուկ նշանակություն ունի:
«Բոլոր խաղերը մեզ համար կարևոր են: Սա մինի-լիգա է` բաղկացած 10 խաղերից և դրանցից յուրաքանչյուրն ունի արժեք` 3 միավորի տեսքով: Այս խաղի կարևորությունն այնքան է, որքան մեկնարկային խաղինը և որքան հետագա դիմակայություններինը: Հայաստանի հավաքականը նախորդ խաղերին այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցել, սակայն կարող եմ ասել, որ դրանցից մի քանիսում պարզապես Ձեր բախտը պարզապես չի բերել»,- ասաց Տումբակովիչը` նկատի ունենալով Ռումինիայի և Լեհաստանի հավաքականի հետ մրցավեճերը:
Հենց այդ պատճառով էլ Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչը հստակ պատկերացումներ չտվեց Հայաստանի հավաքականի մասին, սակայն փաստեց, որ ունենք հիանալի ֆուտբոլիստներ, որոնք կարող են վճռել խաղի ելքը:
«Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը, ներուժը շատ մեծ է, քան այն արդյունքները, որոնք գրանցել եք: Բացի այն ֆուտբոլիստներից, որոնք լավ են խաղում, դուք ունեք խաղացողներ, որոնք թոփ մակարդակի են»,- ասաց Տումբակովիչը:
Մարզիչն ավելացրեց, որ ակնկալում է արդար խաղ, որում կփորձեն ցանկալի արդյունքի հասնել: Տումբակովիչն ավելացրեց, որ պարտավոր չեն լավ արդյունք գրանցել, սակայն պարտավոր են լավ խաղ ցուցադրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում