Արամ Խաչատրյանի և Աշոտ Բաբայանի ստեղծագործությունները կհնչեն Մարինյան թատրոնում
Մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հայտնի «Դիմակահանդես»-ը կհնչի հեղինակավոր Մարինյան թատրոնում: Նոյեմբերի 15-ին կայանալիք համերգի ընթացքում կհնչի նաև ժամանակակից հայ կոմպոզիտոր Աշոտ Բաբայանի՝ ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը (մենակատար՝ Իրինա Իվանովա):
Բեմում կլինի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը․ դիրիժոր՝ Նիկոլայ Խոնձինսկի։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի կոմպոզիտորների միությունից:
Համերգային երեկոյի ընթացքում երաժշտասեր հանրության դատին կհանձնվեն նաև Գեորգի Սվիրիդովի, Գալինա Ուստվոլսկայայի, Բորիս Չայկովսու ստեղծագործությունները։