Քուվեյթի իշխանությունները պատասխան հայց կներկայացնեն ՄՕԿ-ի դեմ
Քուվեյթի իշխանությունները 1 մլրդ դոլարի հայց կներկայացնեն Լոզանի քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՄՕԿ-ի։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Այդ որոշումը կայացվել է որպես պատասխան քայլ ՄՕԿ-ի հայցի։ Վերջինը հայց էր ներկայացրել Քուվեյթի նոր ԱՕԿ-ի դեմ՝ օլիմպիական բրենդների ու անվանումների օգտագործման պատճառով։
Հիշեցնենք, որ 2015 թ. հոկտեմբերին ՄՕԿ-ի գործկոմը որակազրկել է Քուվեյթի ԱՕԿ-ին, քանի որ երկրի կառավարությունը միջամտել է նրա գործերին։ Դրանից հետո երկրում օլիմպիական նոր կոմիտե է ստեղծվել, որը գլխավորել է շեյխ Ֆահադ Ջաբեր Ալալի Ալ Սաբահը։
ԱՕԿ-ի որակազրկման պատճառով Քուվեյթի մարզիկները Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում ստիպված են եղել հանդես գալ ՄՕԿ-ի դրոշի ներքո։