Վարչապետը ԿԲ նախագահին առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին կառավարության այսօրվա նիստում առաջարկեց առևտրային բանկերի հետ քննարկել օրինապահ հարկատուների հետ արտոնյալ պայմաններով աշխատելու հարցը:
Վարչապետը նշեց, որ նախաձեռնությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեինն է:
«Պարոն Ջավադյան, ՊԵԿ-ի ղեկավարն առաջարկություն ունի, որը կայանում է հետևյալում. իրենք ուզում են հարկատուների դասակարգում մտցնել և տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Խնդրում են Ձեզ, որպեսզի Ձեր միջոցով առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել հետևյալ հարցը. եթե հարկատուն ունի նման կոչում, որակավորում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ պայմաններով: Ո՞նց եք կարծում՝ դա իրագործելի՞ է»,- դիմելով Արթուր Ջավադյանին՝ նշեց Կարեն Կարաետյանը:
Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ թափանցիկ կազմակերպություններին խթանելու համար իրենք կարող են որոշակի փոփոխություններ անել կանոնակարգերում և ռիսկային կշիռները բանկերի համար նվազեցնել: «Մենք դա արդեն իսկ կիրառել ենք արտահանող կազմակերպությունների համար, այդ դեպքում բանկերն ավելի լայն հնարավորություն են ունենում և վարկերի հասանելիությունը միանգամայն խորանում է, բանկերը հնարավորություն են ունենում ավելի մատչելի պայմաններով և հեշտ ու ավելի արագ վարկեր տրամադրել»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը՝ միաժամանակ հավելելով, որ մի փոքր աշխատանքը բանկերի հետ՝ թափանցիկ կազմակերպություններին միանշանակ կխթանի:
«Ես էլ եմ վստահ, քանի որ եթե ինքը հասկանալի, կանխատեսելի գործընկեր է, ապա բանկերի ռիսկերը նվազում են: Խնդրում եմ քննարկել և լուծումներ տալ»,- ընդգծեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան