Պետք չէ մտահոգվել, որ Դոնալդ Թրամփը տեղեկացված չէ ղարաբաղյան խնդրի մասին. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով մեր տարածաշրջանում փոխվի Ամերիկայի դիրքորոշումը, նշեց. «Մենք գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով: Այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, կտեսնենք»:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ «չի կարծում՝ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»:
Լրագրողները հիշեցրեցին, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն ասել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Կայուն համակարգ է, իր ինստիտուցիոնալ հիշողությամբ, փորձագետներով, կառույցներով, պարտադիր չէ, որ աշխարհում տեղի ունեցող ամեն մի իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում, բայց բնական է, որ երբ կոնկրետ զբաղվի այդ հարցերով, կունենա այդ ամբողջ տեղեկտվությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին