Գագիկ Բեգլարյանն ուզում է քաղաքապետ դառնալ. «Ժամանակ»
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տևական ժամանակ արտերկրում էր։ Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբեր ամսին Երևանի Կենտրոնական համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար։
«Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ»,-գրել է «Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա