Արդարադատության նախարարությունը կօպտիմալացվի
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն կվերացվեն նաև մի շարք տեսչական գործառույթներ:
«Վերացվում են Արդարադատության նախարարության կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության գործունեության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի»,-նշեց Կարեն Կարապետյանը:
Բացի այդ, ըստ նախարարի, Արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները այսուհետ վերապահվում են Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետական ընկերությունները կմասնավորեցվեն նաև Ֆոնդային բորսայի միջոցով
- Բիզնեսը պետք է օն-լայն ռեժիմով հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն հետաքրքրող տեղեկատվությանը. վարչապետ
- Վարչապետն արձագանքեց մտավորականների նամակին՝ կապված Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակի հետ
- Բազմաբնակարան շենքերում տեղակայված ստրիպտիզ ակումբները կտեղափոխվեն այլ վայրեր. Վարչապետի նոր հանձնարարականը
- Վարչապետը ԿԲ նախագահին առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը
- ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան