Մենք ուզում ենք, որ վաղ թե ուշ լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը. Ռիժկով
«Իհարկե, մենք ուզում ենք, որ վաղ թե ուշ լուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը: Մենք կողմ ենք, որ հարցը լուծում գտնի»,- Երևանում կայացած ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը՝ պատասխանելով հարցին, թե՝ ինչպե՞ս եք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը:
Ասուլիսին ներկա հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ դեռևս այս տարվա ամռանը կայացած հանձնաժողովի նիստի ժամանակ ստորագրվել է արձանագրություն, որում ՌԴ խորհրդարանականները շեշտել են, որ ԼՂՀ հիմնախնդիրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով, անընդունելի, անթույլատրելի են համարում ռազմական ճանապարհով, ուժի կիրառմամբ կամ սպառնալիքով խնդրի լուծումը:
«Արձանագրության մեջ անդրադարձել ենք նաև ապրիլյան պատերազմին, նշվել է, որ Ադրբեջանի կողմից աննախադեպ ագրեսիա, խախտումներ են տեղի ունեցել: Այդ արձանագրությունը բավականին պերճախոս է, խոսում է այն մասին, թե ինչպիսի դիրքորոշում ունեն մեր հանձնաժողովի ռուս կոլեագները»,- նշեց Հ. Նաղդալյանը:
Ն. Ռիժկովի խոսքով՝ իրենց հանձնաժողովի դիրքորոշումը շատ հստակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան