ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են ու ձերբակալություններ
Հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը հարուցել է հազարավոր ամերիկացիների դժգոհությունը: Նրանք հիշեցնում են քարոզարշավի ժամանակ նախագահի այդ թեկնածուի ելույթները միգրանտների, մուսուլմաների ու այլ խմբերի մասին: Բողոքի ցույցեր են Վաշինգտոնում, Նյու Յորքում, Տեխասում, Իլինյոսում, Օրեգոնում, Ֆիլադելֆիայում, Բոստանում, Չիկագոյում:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, «Թրամփն իմ նախագահը չէ» կարգախոսներով հազարավոր մարդիկ դուրս են եկել:
Չիկագոյում 1 800 մարդ հավաքվել է Թրամփ միջազգային հյուրանոցի մոտ՝ վանկարելով «Ոչ Թրամփին, ոչ ԱՄՆ-ում ռասիստին»:
«Տասս»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը բողոքի 30 մասնակիցների է ձերբակալել:
Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել բողոքի ակցիայի անցկացման վայրից ոչ հեռու: Վնասվածքներ է ստացել 5 մարդ: 2-ի կյանքին վտանգ է սպառնում:
Հարակից հրապարակումներ`
- Թիմ Հովարդ. «Եթե ես մասնակցեի ընտրություններին, Թրամփի օգտին չէի քվեարկի»
- Թրամփի առաջին թվիթերյան գրառումը
- ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են
- ԱՄՆ-ում կատարվածը հեղափոխություն է. Կիրո Մանոյան
- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին
- ԱՄՆ դեսպան. Ով էլ ընտրվի, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի կայուն գործընկերը
- ԱՄՆ հաջորդ նախագահը Դոնալդ Թրամփն է