Բիզնեսը պետք է օն-լայն ռեժիմով հնարավորություն ունենա ծանոթանալու իրեն հետաքրքրող տեղեկատվությանը. վարչապետ
Գործադիրի այսօրվա նիստում հանձնարարականներ ստացան նաև Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:
Մասնավորապես, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հանրային ծառայությունների վերաբերյալ՝ «երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ եղանակով ստանալու վերաբերյալ»:
Անդրադառնալով Տնտեսական զարգացման և ներդրումներին նախարարին՝ վարչապետը նշեց, որ համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ մոնիտորինգի ենթարկել բիզնեսի՝ հանրային ծառայությունների միացման գործընթացը: Վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն՝ դրանց միացման խոչընդոտների վերացման և գործընթացի պարզեցման վերաբերյալ:
«Ինչի մասին է խոսքը. մենք պետք է մեր երկրում ունենանք օն-լայն ռեժիմով հնարավորություն, որպեսզի կամայական քաղաքացին, կամայական բիզնեսը, եթե ցանկանում է ինչ-որ կետում բիզնես ունենալ, ապա օն-լայն ռեժիմով տեղեկանա, թե այս կամ այն վայրում կա՞ հնարավորություն, ենթակառուցվածքներ բիզնես ստեղծելու համար, թե ոչ: Դա վերաբերում է գազին, ջրին, էլեկտրաէներգիային և մնացած բոլոր տեղեկատվություններին: Կադաստրին առաջարկում ենք մատակարար ենթակառուցվածքների բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել, գուցե իրենք ևս մասնակցեն ֆինանսապես, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի լինի»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն արձագանքեց մտավորականների նամակին՝ կապված Միքայել Արամյանցի առանձնատան աղետալի վիճակի հետ
- Բազմաբնակարան շենքերում տեղակայված ստրիպտիզ ակումբները կտեղափոխվեն այլ վայրեր. Վարչապետի նոր հանձնարարականը
- Վարչապետը ԿԲ նախագահին առաջարկեց քննարկել օրինապահ հարկատուներին արտոնյալ պայմաններ տրամադրելու հարցը
- ՏՏ ոլորտին աջակցելու նպատակով վարչապետը հանձնարարական տվեց ԱԳՆ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան