Մեկ նախադասությամբ գրած վեպն արժանացել է Գոլդսմիթի մրցանակի
Իռլանդացի գրող Մայք Մաքքորմաքն արժանացել է Գոլդսմիթի համալսարանի պատվավոր մրցանակին՝ «Արևային կորսետ» վեպի համար: Լուրը գրում է «Լենտա. ռու»-ն՝ հղում անելով The Irish Times-ին: Tramp Pres հրատակարչության թողարկած գիրքն ունի 223 էջ: Վեպը գրվել է մեկ նախադասությամբ:
«Քաղաքականություն, ընտանիք, ամուսնություն, առողջություն, քաղաքացիական պարտք և բնապահպանություն, սրանք այն թեմաներից են, որոնք արծարծում է հեղինակը իր վեպում, որը լիրիկական, բայց արձակի ժանրով է գրված»,- ասել է ժյուրիի անդամ Բլեյք Մորիսոնը:
Փորձարարական գեղարվեստական գրականության ոլորտում տրվող մրցանակը կազմում է 12 հազար դոլար: Այն 2013-ին սահմանել էր Լոնդոնի Գոլդսմիթի համալսարանը:
Մայք Մաքքորմաքն իր ստեղծագործական կարիերան սկսել է 1996 թվականից, երբ նրա պատմվածքների դեբյուտային ժողովածուն արժանացավ Rooney Prize մրցանակին: