Թիմ Հովարդ. «Եթե ես մասնակցեի ընտրություններին, Թրամփի օգտին չէի քվեարկի»
ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Թիմ Հովարդը նշել է, որ Մեքսիկայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումը որևէ կերպ կապված չէ քաղաքական հարցերի հետ։ «Կոլորադոյի» դարպասապահի խոսքերով՝ ինքը չի ցանկացել, որ նախագահական ընտրություններում հաղթի Դոնալդ Թրամփը։
«Այս ողջ քաղաքական անհեթեթությունը ոչինչ չի նշանակում ինձ համար,- Հովարդի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Չեմ ուզում այդ թեմայի վերաբերյալ հարցի պատասխանել։ Կա քաղաքականություն, կա նաև ֆուտբոլ։ Մեքսիկայի հավաքականը կձգի հաղթանակի, մենք էլ կաշխատենք նույնը անել։ Դա ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ։
Ընտրությունների ժամանակ ես պարզապես քնեցի։ Ձայներն էին հաշվում։ Առավոտյան ինձ ասացին, թե ով է նախագահ դարձել։ Եթե ես մասնակցեի ընտրություններին, Թրամփի օգտին չէի քվեարկի։ Բայց արդյունքում հենց նա նախագահ դարձավ։ Ավելացնելու բան չունեմ։ Ոմանք մյուսներից շատ են հետաքրքրվում քաղաքականությամբ, ես՝ ոչ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին