Հալեպում զինյալների կրակոցներից 15 մարդ է զոհվել
Ընդդիմության զինյալները կրակ են բացել Հալեպի արևմտյան խաղաղ թաղամասերի ուղղությամբ՝ Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա: Al- Mayadeen հեռուսակայանին հղում անելով «ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը գրում է, որ քաղաքում ռեակտիվ համակարգերի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, 30-ը վիրավորվել են:
Վերջին տասը օրերի ընթացքում Հապելում զինյալների հարձակումների զոհ է դարձել 149 խաղաղ բնակիչ:
Կառավարական զորքերն այժմ մարտեր են մղում քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում և փորձում են ահաբեկիչներին դուրս բերել «Ռաշիդին-4» թաղամաս: Շաբաթվա սկզբին սիրիական բանակի զինվորներն ու աշխարհազորայինները վերահսկողության տակ են վերադարձրել «Ծրագիր-1070» թաղամասը և վերցրել են «Ալ-Հիկմա» դպրոցը, որտեղ գտնվում էր հակառակորդի հրամանատարական կենտրոնը:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ի զիված ուժերը հաղորդել էին, որ իրենց օդային հարվածներից 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Սիրիայում և Իրաքում զոհվել է ընդամենը 64 և վիրավորվել 8 մարդ:
«ԱՄՆ-ում խիստ նվազեցնում են Իրաքում և Սիրիայում ամերիկյան ավիահարվածներից զոհված խաղաղ բնակիչների թիվը»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը՝ մեկնաբանելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության զինված ուժերի գնդապետ Ջոն Թոմասի հայտարարությունը:
Աղբյուրը ուշադրություն է հրավիրել ամերիկյան ավիահարվածներից զոհվածների վիճակագրության վրա, որը գերազանցում է Թոմասի ներկայացրած թվերը: Այսպիսով, նրա տվյալներով, միայն Դեր Զորում ԱՄՆ օդային հարվածներից տեղում մահացել է 62 զինվորական, ովքեր ահաբեկիչ չեն եղել, ևս 100-ը վիրավորվել են:
Մանրամասներ է ներկայացնում, որ՝ հունվարին ամերիկյան օդային հարվածներից Հալեպում զոհվել է 24, Սուլսանում՝ 19 խաղաղ բնակիչ: Իսկ հուլիսին Տոհար գյուղում նրանց օդային հարվածները խլել են 56 մարդու կյանք: 167 խաղաղ բնակիչ էլ զոհվել են սիրիական Մանբիջ քաղաքում: Իրաքի Մոսուլ քաղաքում էլ ամերիկյան օդային հարվածներից 150 խաղաղ բնակիչ է զոհվել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան ավիացիան ամեն օր Սիրիայում և Իրաքում մինչև 20 հարված է հասցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան