Պետերբուրգում կբացվի հանրային առաջին սառնարանը
Ռուսաստանում հանրային առաջին սառնարանը կբացվի նոյեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, սառնարանում մարդիկ կարող են թողնել իրենց համար անպիտան սնունդը, անվճար վերցնել այն, ինչ հարկավոր է: Այնտեղ չի կարելի դնել չեփած ձուկ, միս, ձու և այլն:
Կամավորները հաճախ ստուգելու են սառնարանն ու հետևելու են դրա մաքրությանը: Սառնարան դնելու պահին քաղաքացիները պետք է նշում կատարեն:
Նախագծի հեղինակները հույս ունեն, որ դա կօգնի սոցիալապես անապահով մարդկանց: Նրանք նշում են, որ աշխարհում սննդամթերքի 1/3-ը հայտնվում է աղբամանում, նախագիծն ուղղված է այդ խնդրի լուծմանը:
Ֆուդշերինգը (սննդի բաժանումը, հացը կիսելը) տարածվածէ Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում: