Դավիթ Մանոյանը չի մասնակցի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշխարհի 2018 թ. առաջնության Հայաստան-Չեռնոգորիա հանդիպմանը 23 ֆուտբոլիստներով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը, ցավոք, խաղին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել թիմի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը, ով արդեն լքել է ազգային հավաքականի ճամբարը:
Հիշեցնենք, որ դիմակայությունը տեղի կունենա վաղը` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում