Բազմաբնակարան շենքերում տեղակայված ստրիպտիզ ակումբները կտեղափոխվեն այլ վայրեր. Վարչապետի նոր հանձնարարականը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրոււմների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել բազմաբնակարան շենքերին հարող տարածքներում տեղակայված գիշերային ակումբները այլ վայրեր տեղափոխելու հարցը:
Մասնավորապես, վարչապետը հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջակություններ:
«Ընդ որում, անհրաժեշտ է այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենք գործունեությունը վերակազմակերպելու համար: Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրանց նման զվարճանքի ակումբների մասին, քանի որ բողոքներ շատ կան, որ բազմաբնակարան շենքերի տակ և բարոյական կերպարը, և անհանգստությունը…այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան