Ալեքսանդր Դրուզը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան առաջնության մասին
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի առաջին մագիստր Ալեքսանդր Դրուզը լավ տպավորություններ ունի Ծաղկաձորում անցկացվող խաղի 14-րդ առաջնությունից:
Լրագրողների հետ զրույցում Դրուզն ասաց, որ առաջնությունը բարձր մակարդակով է մեկնարկել. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը իմ հոբբին է, այն զբաղեցրել է կյանքիս մեծ մասը և շատ լուրջ փոխել այն»:
Ինչ վերաբերում է սպորտային և հեռուստատեսային խաղերի տարբերություններին՝ նա ասաց. «Հեռուստատեսային տարբերակում հարցերն ավելի որակյալ են և բարդ: Մեծ իմաստով լուրջ տարբերություն չկա խաղացող թիմի համար: Կա հարց, կա մեկ րոպե քննարելու ժամանակ, որին հաջորդում է պատասխանը»:
Հիշեցնենք, որ խաղին մասնակցում է 56 թիմ՝ աշխարհի 24 երկրներից: Նրանցի 20-ը կանցնեն եզրափակիչ, ովքեր էլ կխաղարկեն հաղթողի կոչումը։ Խաղի եզրափակիչը կանցկացվի վաղը՝ նոյեմբերի 13-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ափսոս, որ այլևս չեմ խաղում. Մարկ Գրիգորյան
- Ցանկանում ենք ինտելեկտուալ զբաղմունքը համադրել զբոսաշրջային հետաքրքրության հետ. Աշոտյան
- ՀՀ նախագահ. Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են
- Ծաղկաձորում մեկնարկեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը
- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը