«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երկրորդ մրցանակը՝ ՏՏ կրթության լավագույն մատակարար
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական կրթական ծրագիրը երեկ Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխությանն արժանացել է «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսին (The best provider of IT education):
Հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից ու հիշեցնում, որ ավճար հիմունքներով գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները գործում են արդեն Հայաստանի (ներառյալ Արցախի) 162 դպրոցներում: Այսօր «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներում ընդգրկված են 3000-ից ավելի դպրոցականներ, ովքեր ձեռք են բերում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ, մասնակցում մի շարք խրախուսական մրցույթների, ներկայացնում են իրենց ստեղծած տեխնոլոգիական լուծումները տարբեր ցուցահանդեսների ժամանակ:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները մրցանակի են արժանացել նաև հոկտեմբերին՝ Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» անվանակարգում:
«Ապագայի ալգորիթմը» կրող «Արմաթ» կրթական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ինժեներական գիտելիքի տարածման և համաշխարհային մակարդակով մրցունակ մասնագետների ստեղծման համար: Միության կողմից ծրագրվում է ՏՏ ժամանակակից կրթության անվճար և հավասար հնարավորություն ստեղծել բոլոր դպրոցականների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան