2017-ին նախատեսվում է յոթ պատմամշակութային հուշարձանի վերականգնում
«2017 թվականի բյուջեով պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվելու են 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանըև կառուցմանը՝ ենթակառուցվածքների հետ միասին»,- Աղձքում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով՝ արդեն հաջորդ տարի այս ժամանակաշրջանում 7 պատմամշակութային հուշարձան կլինեն նաև զբոսաշրջային վայրեր:
«Եթե յուրաքանչյուր տարի կարողանանք 7-10 հուշարձան հանձնել զբոսաշրջությանը, կարծում եմ բավականին լավ ցուցանիշ կարող ենք արձանագրել»,- ասաց նախարարը:
Յոթ հուշարջաններից Ա. Ամիրյանը նշեց միայն Մխիթար Գոշի դամբարանը, մյուս 6-ը դեռ քննարկման փուլում է:
«Ունենք տարբերակներ, քննարկում ենք, թե որն ավելի շահեկան կլինի՝ հաշվի առնելով նաև հյուսիս-հարավ ավտոճանապարհը, ենթակառուցվածքները»,- ասաց մշակույթի նախարարը:
Նշենք, որ մշակութային ծառայությունների համար 2017 թ. բյուջեի նախագծով նախատեսված են 13,798.0 մլն դրամ հատկացումներ` 2016 թվականի 14,211.8 մլն դրամի դիմաց: Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման գծով 2017 թ. համար նախատեսված են 410.6 մլն դրամ հատկացումներ` 2016 թ. 473.5 մլն դրամի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգը չկա ու... չկա
- Մշակութային հուշարձանի շրջակայքում գտնվողի հողի վրա օբյեկտ դնելն ո՞ւմ իրավասության հարցն է
- Արվեստագետները՝ մշակույթի նորանշանակ նախարարի ու սպասելիքների մասին
- Հնագետ. Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ասպարեզն է, այլ ամբողջ հասարակությանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան