Բրիտանական խորհրդարանականները Brexit-ի երկրորդ հանրաքվե են պահանջում
Բրիտանական խորհրդարանի անդամները հանդես են գալիս Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ կրկնակի հանրաքվեի անցկացման օգտին: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Ավելի վաղ՝ Լոնդոնի Գերագույն դատարանը վճռել էր, որ Brexit-ը կարող է գործարկվել միայն Բրիտանիայի խորհրդարանի հավանության դեպքում:
Խորհրդարանի ավելի քան 80 պատգամավորներ մտադիր են նման քվեարկություն նախաձեռնել: Գաղափարի հեղինակը լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Թիմ Ֆերոնն է:
«Բի-բի-սի»-ի հետ հարցազրություցում նա նաև հայտարարել է, որ Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը, որի համաձայն պետք է գործարկվի ԵՄ-ից երկրի դուրս գալու գործընթացը, կկիրառվի միայն խորհրդարանի պայմաններով, և եթե «Բրիտանիայի ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերվի», ապա խորհրդարանը կառավարության դեմ հանդես կգա:
«Միայներկու տարբերակ կլինի՝ դուք կամ ընդունում եք այս գործարքը կամ քվեարկում եք անդամակցության պահպանման օգտին»,-հայտարարել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը ցանկանում է հաղթել Brexit Plus-ի ոճով
- Ընդդիմադիր Մարին Լե Պենը Brexit է խոստանում ֆրանսիացիների համար
- Բրիտանական թերթը հաղորդել է Brexit-ի՝ մինչև 2017-ը հնարավոր հետաձգման մասին
- Թերեզա Մեյը Brexit-ը կքննարկի Իռլանդիայի վարչապետի հետ
- Թերեզա Մեյին ժամանակ է պետք Brexit-ի բանակցություններին նախապատրաստվելու համար
- ԵՄ առաջնորդները Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին շտապեցնում են բանակցություններ սկսել Brexit-ի շուրջ
- Շոտլանդիայի վարչապետը հրաժարվել է ճանաչել Brexit-ի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան