Մոսկվայում և Պետերբուրգում ահաբեկչություն պատրաստող խմբերի անդամներ են ձերբակալվել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ոստիկանության հետ համատեղ գործողությունների, Տաջիկստանի ու Ղրղզստանի համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում խափանել է միջտարածաշրջանային ահաբեկչական խմբերի գործունեությունը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, խմբավորումների անդամները Կենտրոնական Ասիայի երկրներից են: Նրանք նախատեսում էին իրականացնել հետախուզական-ահաբեկչական ակցիաներ Մոսկվայում և Պետերբուրգում:
«Նոյեմբերի 12-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Մոսկվայում ու Պետերբուրգում ձերբակալվել է 10 ահաբեկիչ: Նրանց մոտ հայտնաբերվել են մեծ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքեր»,-գործակալությանը հայտնել են ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ձերբակալվածները ցուցմունք են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական միջազգային կազմակերպության հետ ունեցած կապի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում