Աշխարհահռչակ հայ թմբկահարը ցանկանում է սիրիացի երեխա որդեգրել
Լիբանանում ծնված ամերիկահայ թմբկահար, հանրահայտ «System of a Down» խմբի անդամ, «Scars on Broadway» խմբի հիմնադիր Ջոն Դոլմայանը ցանականում է սիրիացի երեխա որդեգրել: Երեխայի լուսանկարը նա հրապարակել է «Ինսթագրամ»-ում: Նա իրեն հետևող օգտատերերին խնդրել է տեղեկություններ տրամադրել երեխայի մասին:
«Ես ցանկանում եմ որդեգրել նրան: Ուստի խնդրում եմ, ուղարկեք ցանկացած տեղեկություն, որ ունեք»,-գրել է Դոլմայանն ու ավելացրել, եթե նույնսիկ փոքրիկը մուսուլման է, ապա ինքը պատրաստ է որդեգրել:
Սոցիալական ցանցի օգտատերերը նման քայլի համար օրհնում են Ջոնին, աղոթում և հույս հայտնում, որ նա գտնի երեխային:
Օգտատերերից մեկն էլ հույս է հատնել, որ «System of a Down խումբը կբարձրաձայնի Սիրիայում տիրող աղետալի վիճակի մասին, ինչպես դա արեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ զուգահեռներ տանելով ժամանակակից պատմության մեջ տարբեր ցեղասպանությունների ու կոտորածների միջև: Նա առաջարկել է օրինակ մի համերգ անցկացնել Լիբանանում, որտեղ 1.5 մլն սիրիացի փախստական է հանգրվանել:
Հարակից հրապարակումներ`
- Տեսանյութ «System of a Down»-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից
- «System of a Down»-ը՝ Երևանի Հանրապետության հրապարակում (ուղիղ)
- «System of a Down»-ի համերգը՝ Ֆրանսիայում. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման յուրովի կոչ
- System Of A Down-ի երգի նոր տեսահոլովակը` Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված (տեսանյութ)