Հենրիխ Մխիթարյան. «Չէի կարող հավաքականին ճանապարհի կեսին թողնել»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակի, «Մանչեսթեր Յունայթեդում» խաղաժամանակ չստանալու, ինչպես նաև մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին:
Մխիթարյանի կարծիքով` «Հանրապետականը» ֆանտաստիկ ֆուտբոլի ականատես դարձավ: Ոչ ոք չէր սպասում, որ 0:2 հաշվով պարտվելուց հետո թիմը կկարողանա հաղթել 3:2 հաշվով:
«Մենք հավատում էինք: Թեկուզ պարտվելով` մեր մեջ ուժ գտանք և կարողացանք ամեն ինչ անել, որ երկրորդ խաղակեսն ավելի լավ ընթանա: Առաջին խաղակեսից հետո փորձեցինք սխալներն ուղղել: Արեցինք այն, ինչը մինչ այդ չէր ստացվում: Գտնում եմ, որ Արթուր Պետրոսյանն այս մի քանի օրերի ընթացքում կարողացավ շատ մեծ աշխատանք կատարել: Հուսով եմ` ընտրական փուլի մյուս խաղերին ավելի լավ կպատրաստվենք»,- ասաց Մխիթարյանը:
Անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդում» խաղաժամանակ չստանալուց հետո հավաքականի կազմում ամբողջական հանդիպում անցկացնելու մասին, Մխիթարյանը նշեց, որ ֆիզիկական տեսանկյունից, իհարկե, դժվար էր, բայց կարևորը ցանկությունն է:
«Չէի կարող թիմին ճանապարհի կեսին թողնել և մտածել, թե ամեն ինչ կորած է, հույս չկա: Փորձում էի մինչև վերջ խաղալ և ամեն ինչով օգնել հավաքականին: Հանդերձարանը ցնծում էր: Ձայնիցս կզգաք, որ շատ ուրախացանք, որովհետև երեք տարի հաղթանակ չէինք տոնել պաշտոնական խաղերում»,- նշեց Հենրիխը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին