Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է արցախյան պատերազմում զոհված փոխգնդապետի որդու հետ
«Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվում է արցախյան պատերազմի հերոսների երեխաների երազանքները: Հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու`Հովիկի երազանքը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպելն էր:
Հովիկն իր ընտանիքի հետ ներկա էր Հայաստան - Չեռնոգորիա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական խաղին, որից հետո հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին: Նա լուսանկարվել է թիմի ավագի հետ, վերցրել նրա ինքնագիրը: Հովիկի երազանքն իրականություն է դարձել` «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին