Հրդեհ Հերացի փողոցում
Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, դեպքի վայր նաև շտապօգնության մեքենա է ժամանել: Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
(Լրացում-10:57)
Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: