Բեյրութում առանձնակի դաժանությամբ սպանություններ կատարած սիրիահայ եղբայրներ են ձերբակալվել
Ջորջ և Միշել Դանիելյանները Միջին Արևելքի ամենավտանգավոր 10 մարդասպանների շարքում են դասվել: Այդ մասին հաղորում են լիբանանյան մի քանի աղբյուրներ: Նրանք սիրիահայ եղբայրներ են, որոնք երկար ժամանակ է, ապրում են Լիբանանում ու սարսափի մեջ են պահում Բեյրութի բնակչությանը: Այդ մասին գրում է «Haydzayn.am»-ը վկայակոչելով արաբական Tayyar.org-ին:
Աղբյուրի, փոխանցմամբ, իրենց զոհերին ընտրելու և նրանց սպանությունն անում են առանձնակի դաժանությամբ ու սառնասրտությամբ: 2011-ի ապրիլից մինչև 2016-ի նոյեմբեր Բեյրութի մեջ տեղի է ունեցել 11 սպանություն, որին մասնակից են եղել սիրիահայ եղբայրները: Սպանվածների մեծ մասը տաքսիների վարորդներ են, ինչպես նաև մեկ կին ու լիբանանյան բանակի մեկ սպա:
Նշվում է, որ սպանության բոլոր դեպքերը մեկը մյուսին նման են եղել. մթության մեջ 7,5 մմ տրամաչափի ատրճանակով կրակոց մարդու գլխի վրա, դիակը նետել ճանապարհին, մեքենան հրկիզել: Իսկ հանցագործությունը կազմակերպել են այնպես, որ թվա գողություն են կատարել:
Ըստ աղբյուրի, նոյեմբերի 11 լույս 12-ի գիշերը Դանիելյան եղբայրների ոճրագործ արարքների ավարտն է եղել, և երբ ազգային անվտանգության ուժերի հետախուզական բաժինը կարողացել է ձերբակալել նրանց:
Հարցաքննության ժամանակ Ջորջը խոստովանել է, իր զոհերի թիվը, որոնք եղել են 10-ը:
Իսկ երբ նրանից հետաքրքրվել են, թե արդյո՞ք յուրաքանչյուր սպանությունից հետո ցավ է ապրել կատարվածի համար, նա պատասխանել է . «Շատ քիչ ցավ, այնուհետև՝ մեկ բաժակ վիսկի ու քնել: Ես խենթ չեմ»:
Ի տարբերություն եղբոր համարձակ պահվածքին ու խոստովանության, Միշելը հերքել է իր մասնակցությունը սպանություններին: Նշենք, որ ըստ լիբանանյան դատարանի աղբյուրների, Դանիելյան եղբայրները անցյալում Սիրիայի ընդդիմադիր «Ազատ բանակի»մաս են կազմել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում