Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել
Այսօր Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել: Այդ մասին գրում է «Արևելք» լրատվականը՝ վկայակոչելով Հալեպի իր աղբյուրին:
Մասնավորապես, հրթիռներն ընկել են Սուլեյմանիայի գլխավոր պողատայում գտնվող Սոմար ճաշարանի և Քալաս թաղամասի վրա:
Բացի նյութական մեծ վնասներից հրթիռակոծության հետևանքով տուժել են նաև մարդիկ: Ըստ նախնական տվյալների, զոհվել է 3 անձ և կան տասը վիրավորներ: Մինչ այս պահը առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանց մեջ կան զոհեր, թե ոչ:
Ըստ աղբյուրի, զոհերից երկուսը կանայք են:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնաբերվել են օգոստոսին Հալեպում անհետացած հայ զինծառայողների մարմինները. «Արևելք»
- Հալեպում զինյալների կրակոցներից 15 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան