Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
Տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում Հարավային Կորեայի մայարաքաղաքի կենտրոնում՝ պատրաստելով վերջին օրերի ամենամասայական հանարահավաքի անցկացմանը: Մոտ 1500 ՀԿ-ներ հայտարարել են ակցիային միանալու իրենց մտադրության մասին: Ակցիայի մասնակիցները պահանջում են գործող նախագահի հրաժարականը:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, կազմակերպիչների գնահատականերով, այսօրվա հանարհավաքին կմասանակցի մոտ 1 մլն մարդ: Եթե կանխատեսումներն իրականանան, ապա դա կդառնա 21-րդ դարի ամենամարդաշատ հանրահավաքը:
Հասարակական կարգի պահպանության համար ոստիկանությունը մտադիր է մբիլիզացնել 25 հազար ոստիկանի:
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Խեի վարկանիշն ընկել է՝ հասնելով 5 տոկոսի, նրա քաղաքականությանը հավանություն չի տալիս բնակչության 90 տոկոսը:
Հրաժարականի պահանջին իշխանություններն արձագանքում են՝ դրա ժամանակը չէ, Հյուսիսային Կորեայի հետ ռազմական ու քաղաքական հարաբերությունները լարված են:
Լուսանկարները՝ Թվիթերից:
Հարակից հրապարակումներ`
- Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
- Հարավային Կորեայի առաջնորդը կոչ է արել Հյուսիսային Կորեայի բնակիչներին փախչել Հարավ
- Հարավային Կորեան առաջարկում է Հյուսիսային Կորեային զրկել ՄԱԿ-ի անդամակցությունից
- Սեուլի զուգարաններում մարդու ձայնը ճանաչող սարքեր կտեղադրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան