Սիրիայում Դոնալդ Թրամփը մտադիր է պայքարել ոչ թե Ասադի, այլ ԻՊ-ի դեմ
ԱՄՆ նախագահի պատոնում ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփն իր առաջին հարցազրույցում, որը տպագրվել է The Wall Street Journal-ում, հայտարարել է, որ պաշտոնապես իր պարտականությունները ստանձնելուց հետո մտադիր է կենտրոնանալ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, այլ ոչ թե փորձի զրկել Սիրիայի առաջնորդ Բասար Ասադին իշխանությունից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նա չի հստակեցրել, թե իր իշխանության գալուց հետո ԱՄՆ-ն Սիրիայում ինչ պլաններ ունի, չնայած նշել է, որ, հավանական է, որ չի հետևի գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունը, որի նպատակն է աջակցել սիրիական, այսպես կոչված, «չափավոր ընդդիմությանը»:
«Իմ տեսակետները սիրիական հարցի հետ կապված տարբերվում են շատ այլ մարդկանց տեսակետներից»,- ասել է նա:
Դ.Թրամփի խոսքով՝ սիրիական հակամարտության բարդությունը պայմանավորված է նրանով, որ դրանում ներառված են բազմաթիվ շահագրգիռ կողմեր:
Նա ասել է, որ ՌԴ-ն այժմ Սիրիայի անվերապահ դաշնակիցն է, բացի այդ, Իրանը նույնպես Սիրիայի դաշնակիցն է: Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Ասադի զորքերի վրա, ապա «դուրս կգա, որ ԱՄՆ-ը միաժամանակ կռվում է և Ռուսաստանի, և Սիրիայի հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան