Արմեն Մուրադյանը Բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել.«Ժամանակ»
Թեև առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դեռևս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը. գրել է «Ժամանակ»-ը:
«Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին։ Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված Էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաև դավթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր։ Այսօր թերթի զանգին ի պատասխան՝ պոլիկլինիկայից ասել են, որ Բարսեղյանն արդեն տեղափոխվել է համալսարան՝ աշխատանքի»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին