Տարոն Մարգարյան. Ապօրինի ծառահատում իրականացնողները պետք է պատժվեն
Երևանում ապօրինի ծառահատում կատարողները պետք է խստորեն պատժվեն: Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում ծառատունկի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա նշել է՝ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում ընթացք է տալիս գրանցված յուրաքանչյուր դեպքին՝ դրանք փոխանցելով ինչպես Բնապահպանական պետական տեսչությանը, այնպես էլ Երևան քաղաքի դատախազությանը:
«Անշուշտ, ցավալի է, որ մենք դեռ ունենք նման դեպքեր, սակայն նաև պետք է արձանագրենք, որ համեմատության մեջ դրանք նվազել են: Օրինակ 5 տարի առաջ տարեկան շուրջ 200 ապօրինի ծառահատման դեպք էր արձանագրվում, իսկ այսօր դրանք 10 կամ 20 են: Բայց ինձ համար նույնիսկ 1 ապօրինի ծառահատումն է անընդունելի», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու կոչ է արել համատեղ պայքարելու անընդունելի այդ երևույթի դեմ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան